ՀՔԾ պետ. Մարտի 1-ին զինված խմբերի ներգրվված լինելու վարկածը ստուգվում է

ՀՔԾ պետ. Մարտի 1-ին զինված խմբերի ներգրվված լինելու վարկածը ստուգվում է

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ տեղեկություն կա՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններին, կանոնավոր ուժային ստորաբաժանումներից զատ, ներգրավված են եղել նաև զինված խմբեր:

Ըստ ՀՔԾ-ի պետ, այժմ նախաքննությամբ ստուգվում է այդ վարկածը:

Ավելի վաղ, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել է, որ ծառայության նախնական օպերատիվ տվյալներով, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին պատկանող՝ ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում թաքցված ապօրինի զենքը կիրառվել է 2008 թվականի մարտի 1-2-ի ողբերգական իրադարձությունների ընթացքում:

Ավելի վաղ, ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, ձերբակալվել է ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու կասկածանքով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---