Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները պայմանավորվել են շարունակել բանակցությունները Ղարաբաղի շուրջ

PanARMENIAN.Net - ԵԽ Նախարարների կոմիտեի 118-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ստրասբուրգում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 6-ին ԵԽ-ում Ֆրանսիայի մշտական ներկայացուցչությունում հանդիպեց Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպումից հետո Է. Նալբանդյանը լրագրողներին հայտնեց, որ նախարարների հանդիպումը կրում էր ճանաչողական բնույթ, երկու նախարարները կարծիքներ փոխանակեցին Ղարաբաղի գործընթացի վերաբերյալ, ներկայացրեցին իրենց երկրների մոտեցումները եւ պայմանավորվեցին շարունակել բանակցությունները: Նախարարները նախագահներին կներկայացնեն քննարկման արդյունքները եւ նախագահների կողմից կընդունվեն հետագա անելիքները:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---