Շենգավիթի սոցաջակցության կենտրոնում չարաշահումների գործով 8 անձի մեղադրանք է առաջադրվել16 օգոստոսի 2018 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում արձանագրվախ չարաշահումներով քրեական գործ է հարուցվել. մեղադրյալ է ներգրավվել 8 անձ և մեկ անձ՝ ձերբակալվել, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: Քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա նախապատրաստված նյութերի արդյունքում տվյալներ են ձեռք բերվել՝ սոցիալական աջակցության Շենգավիթի տարածքային գործակալությունում տեղի ունեցած չարաշահումների վերաբերյալ: Պարզվել է, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը քաղաքացիներից ապօրինի կերպով գումար է վերցրել՝ վերջիններիս օգտին սոցիալական աջակցության ծրագրի շրջանակներում գործողություններ կատարելու համար: Դեպքերի առթիվ հարուցվել է 11 քրեական գործ, որոնք միացվել են մեկ վարույթում, և ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները: Իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից 9-ի ինքնությունը, և նրանցից 8-ը ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Բազմակողմանի քննության արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել դեպքին՝ Երևանի քաղաքապետարանի սոցիալական աջակցության գործակալության Շենգավիթի տարածքային գործակալության նախկին մասնագետ, իսկ ներկա պահին տվյալ գործակալության պետի առնչության վերաբերյալ: Վերջինս ձերբակալվել է: Նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ |