ANCA-ն խիստ քննադատության է ենթարկել Ջորջ Բուշի քաղաքականությունը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում12 մայիսի 2008 - 17:25 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) նախագահ Քեն Խաչիկյանը խիստ քննադատության է ենթարկել Ջորջ Բուշի ապրիլի 24-ին Ամերիկայի հայ համայնքին ուղղված ուղերձը: Նրա կարծիքով, Ջորջ Բուշը բաց թողեց իր խոստումը կատարելու եւ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերջին հնարավորությունը:«Ապրիլի 24-ի ուղերձը դարձավ ԱՄՆ նախագահի վարչակազմի բարոյական սնանկության խորհրդանիշը, որը 8 տարի շարունակ նպաստեց թուրքական կեղծիքի եւ ուրացման քաղաքականությանը»,-ասվում է Քեն Խաչիկյանի նամակում: Նամակում ասվում է նաեւ, որ ԱՄՆ նախագահը երկու ժամկետի ընթացքում այդպես էլ չհանդիպեց հայ համայնքի հետ` նրան հուզող հարցերը քննարկելու նպատակով: 2008թ. ապրիլի 4-ին Խաչիկյանը նամակ հղեց ԱՄՆ պետքարտուղարին, նշելով ԱՄՆ-ի 1,5 միլիոնանոց հայ համայնքի հանդեպ վարած անարդյունավետ, հաճախ անբարյացակամ, երբեմն նույնիսկ անտագոնիստական քաղաքականության 13 սխալները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |