Դպրոցի ավարտական քննությունները կլինեն միասնական. Դրանք կվերահսկի ԳԹԿ-ն

Դպրոցի ավարտական քննությունները   կլինեն միասնական. Դրանք կվերահսկի ԳԹԿ-ն

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ դպրոցի ավարտական քննություններն այսուհետ ևս կլինեն միասնական. դրանք կվերահսկի Գնահատման և թեստավորման կենտրոնը, հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։

«Շատ մեծ է հավանականությունը, որ բոլոր ավարտական քննություններն այսուհետ լինեն միասնական, և դրանք դպրոցներում չեն անցկացվելու: Ես 2017-ին գնացել էի մի քանի ավարտական քննության, և այն տնայնավարությունը, որ կար այդ քննությունների ժամանակ, համարում եմ անթույլատրելի: Մենք կարծում ենք, որ այսկերպ ավարտական քննություններ անցկացնելը ամենևին չի արտացոլում աշակերտների իրական գիտելիքները: Ես ձեզ խնդրում եմ, որ բոլոր աշակերտներին, հատկապես ավարտական դասարանների, տեղեկացնել սրա մասին, որպեսզի մայիսին նրանք փաստի առաջ չկանգնեն և ամենևին հույս չունենան, որ ինչ-որ ուսուցիչ նախկինի պես հնարավորություն է ունենալու ավարտական քննությունների ժամանակ իրենց օգնելու: Նրանք պետք է ինքնուրույն հանձնեն իրենց քննությունները»,- ասել է Արայիկ Հարությունյանը:

Նա ընդգծել է նաև, որ սովորողների գիտելիքի իրական պատկերը հնարավորություն կտա գնահատել դպրոցի աշխատանքը, իսկ ցածր արդյունքի դեպքում առաջ կգա պատասխանատվության հարց:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---