Մերկելն ու Փաշինյանը համատեղ ասուլիս են տալիս (վիդեո)

Մերկելն ու Փաշինյանը համատեղ ասուլիս են տալիս

PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համատեղ ասուլիսը մեկնարկել է։

Փաշինյանը պատմական է որակել Մերկելի այցը Հայաստան։

18։47 Մերկելն ասել է, որ հետևել են Թավշյա հեղափոխության օրերին ՀՀ-ում զարգացումներին։ Նա նշել է, որ ՀՀ-ն և Գերմանիան կարող են ընդլայնել իրենց գործակցությունը տնտեսական, կրթական ոլորտներում։

18։50«Մենք պատրաստ ենք պատասխանատվություն ստանձնել Լեռանային Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորման համար, և պատրաստ ենք աջակցել ՀՀ-ին այս հարցում», - ասել է Մերկելը։

Նա հավելել է, որ Գերմանիան պատրաստ է աջակցել ՀՀ կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի գործում։

18։52 Մերկելն ասել է, որ ԵՄ-ն իրենից կախված ամեն ինչ կանի վիզաների ազատականացման ուղղությամբ։

18։54 Փաշինյանն ասել է, որ ՀՀ-ն արտաքին քաղաքականությունը չի վարում գործընկերների հետ գործակցությունը հակակշռելով։

«Մեր քննարկման արդյունքում ընդգծվել է, որ ՀՀ արտաքին քաղաքականության այս մոտեցումն ընկալելի է Գերմանիայի կողմից», - ասել է Փաշինյանը։

18։56 «ՀՀ-ն լավ օրինակ է այն բանի, թե ինչպես կարելի է գործակցել ԵՄ-ի հետ՝ գործակցելով ՌԴ-ի հետ», - ասել է Մերկելը։

Ավելի վաղ, Գերմանիայի կանցլերը պաշտոնական այցով ժամանել է Երևան։ Զվարթնոց օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Օգոսոտոսի 24-ին նախատեսված են երկու երկրի ղեկավարների բանակցությունները:

Մերկելն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում սպանված 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---