Պաշտոնական այցով ՀՀ կժամանի Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը

Պաշտոնական այցով ՀՀ կժամանի Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 10-14-ը պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկայել Ժանը, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը, հայտնում է Aysor.am-ը:

«Այցի շրջանակներում վերջինս մասնակցելու է նաև Երևանում կայանալիք Ֆրանկոֆոն միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների 11-րդ կոնֆերանսին», - ասել է մամուլի քարտուղարի պաշտոնակատարը:

Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարի և 100 բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---