Փաշինյան. Ամուլսարի հարցով այս պահին անառարկելի փաստեր չկան 3 սեպտեմբերի 2018 - 10:39 AMT PanARMENIAN.Net - Ամուլսարի շահագործման վնասների վերաբերյալ այս պահինանառարկելի փաստեր չկան՝ կան խախտումներ, մտահոգություններ: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետՆիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին: Նա նշել է, որ Բնապահպանական տեսչական մարմինը ստուգումներ է անցկացրել Ամուլսարի հանքավայրում, որի արդյունքները հնարավորություն են տալիս գալ միջանկյալ եզրակացության, սակայն վերջնական եզրակացության համար անհրաժեշտ է միջազգային փորձաքննություն իրականացնել։ Արդեն տևական ժամանակ է՝ Ամուլսարում ոսկու հանքի շահագործման դեմ պայքարող քաղաքացիական և բնապահպանական խմբերը փակ են պահում դեպի հանքավայր տանող ճանապարհները՝ խոչընդոտելով այստեղ ընթացող շինաշախատանքներին: Խոսելով հանքավայրի շահագործման հեռանկարների մասին՝ Փաշինյանն կարևորել է, որ կառավարության որոշումները հիմնված լինեն անառարկելի փաստերի վրա։ «Քրեական գործ կա հարուցված։ Քննչական կոմիտեն պետք է փորձաքննություն նշանակի: Կարևոր է, որ փորձաքննությունն անցկացվի միջազգային հեղինակավոր կազմակերպության կողմից, որի արդյունքները ընդունելի կլինեն և Հայաստանի, և միջազգային հանրության կողմից», - ասել է վարչապետը։ Նա հավելել է, որ հարկավոր է փարատել բոլոր կասկածները՝ ինչպես դրական, այնպես էլ բացասական։ «Որոշումները պետք է կայացվեն միայն փորձաքննության հիման։ Այս պահին անառարկելի փաստեր չկան, կան որոշակի խախտումներ, մտահոգություններ, բայց մեզ հարկավոր են փաստեր, և այդ փաստերի հավաքագրումը շարունակվում է», - նշել է Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ամուլսարից օգտակար հանածոների ապօրինի արդյունահանման փաստով քրգործ է հարուցվել: Ուսումնասիրության արդյունքում պարզվել են Վայոց Ձորի մարզի Ջերմուկ համայնքի Ամուլսարի ոսկեբեր երկրորդային քվարցիտների հանքավայրի լեռնահատկացման ԼՎ-245 ակտի սահմաններում ընկերության կողմից ընդերքի ապօրինի օգտագործման փաստեր: Մինչ այդ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն առաջարկվել էր «Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ին հանձնարարել ձեռնպահ մնալ Ամուլսարի հանքավայրում ընդերքօգտագործման հետ կապված որևէ գործողություն կատարելուց մինչև ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի առաջարկության հիման վրա լիազոր մարմնի կողմից նոր փորձաքննության իրականացումն ու դրա արդյունքներով փորձաքննական եզրակացության ընդունումը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |