Նախարար. «Վրացական երկաթուղու» հետ ձեռք բերված պայմանավորվածությունը վերջնական է 4 սեպտեմբերի 2018 - 13:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը հայտարարել է, որ դեպի Հայաստան երկաթուղով փոխադրվող հացահատիկի համար հատուկ սակագների կիրառման վերաբերյալ պայմանավորվածությունը վերջնական է: Նա նշել է, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ և «Վրացական երկաթուղի» ընկերության միջև ձեռք բերված պայմանավորվածությանը, որով դեպի Հայաստան ուղարկվող բեռների տեղափոխման արժեքը զեղչվում է 52 տոկոսով, անժամկետ է, հայտնում է Panorama.am-ը: «Վրացական հատվածում 52 տոկոս զեղչվելու դեպքում հայկական բեռները Երևան կհասնեն 1 տոննան 24 դոլարից նվազ արժեքով»,-ասել է նա: Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունենալու Վրաստանի գործընկերոջ հետ, քանի որ պայմանավորվածություն ձեռք բերելիս նշված է եղել, թե առանձին դեպքերում կարող են բեռնափոխադրումներ իրականացվել նաև մեքենաներով։ «Այդ «առանձին դեպքերը» բացված չեն և մենք հիմա խնդիր ունենք պարզելու, թե դրանք ինչին են վերաբերում՝ կուտակումներին, ծովի ալեկոծությանը, թե այլ դեպքերին», - հավելել է նախարարը։ Անդրադառնոլով Լարսի անցակետի ընդլայնման հարցին՝ նախարարը հայտարարել է , որ Լարսի աշխարհագրական դիրքն այնպիսին է, որ անսահմանափակ անցակետեր չեն կարող կառուցվել։ «Համոզվել ենք, որ այդ ժամանակ որևէ քաղաքական նկատառում չկար», - ասել է նա: «Լարսի ճանապարհը կառուցելիս ոչ ոք չի հաշվարկել, որ երրորդ երկրից՝ Թուրքիայից կանցնեն դեպի Ռուսաստան, և որևէ մեկը չէր հաշվարկել, որ Բաթումին կդառնար այդպիսի տուրիստական մեծ կենտրոն»,-նշել է նախարարը։ Անդրադառնալով այլընտրանքային ճանապարհ ունենալու հարցին՝ Աշոտ Հակոբյանն ասել է, որ այն վերաբերում է միայն բեռափոխադրումներին, և դա Հարավային Օսիայի հատվածն է. «Ներկայումս բանակցություններ են ընթանում ռուսական և վրացական կողմերի և շվեցարական SGS ընկերության միջև, որպեսզի այդ կազմակերպությունը կարողանա միջանկյալ այդ հատվածում կատարի մեր բեռնափոխադումները»։ Վրաստանի կառավարությունը սեպտեմբերի 15-ից կարգելի ցորենի ներկրումը բեռնատարներով՝ փոխարենն առաջարկելով օգտվել ծովային ճանապարհով կամ երկաթուղով: Մինչդեռ Հայաստանը գրեթե ամբողջությամբ ներկրում է ցորենը Ռուսաստանից՝ Վրաստանի տարածքով, բեռնատարներով:Հայաստանը միջինը 280-300 հազար տոննա ցորեն է ներկրում տարեկան: 2017-ին ներմուծվել է մոտ 308.000 տոննա:Վրաստանի արգելքը կարող է հացահատիկի թանկացման պատճառ դառնալ: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ2018-ի սեպտեմբերի 1-ից Փոթի նավահանգիստ -Հայաստան հաղորդակցությունում հացահատիկային բեռների երկաթուղային փոխադրումների սակագները կնվազեն 52%-ով: Այդ մասին ասվում էր «Հարավկովկասյան երկաթուղու» հայտարարության մեջ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |