Դիլիջանում փրկել են եղնիկի վնասվածք ստացած ձագին. Կենդանին արդեն իրեն լավ է զգում

Դիլիջանում փրկել են եղնիկի վնասվածք ստացած ձագին. Կենդանին արդեն իրեն լավ է զգում

PanARMENIAN.Net - Դիլիջանում փրկել են եղնիկի ձագին, որը վնասվածքներ էր ստացել: Այդ մասին հայտնում է «Բնապահպանի տուն» կազմակերպությունը ֆեյսբուքյան իր էջում:

«Այսօր մեզ մոտ բերեցին այս վնասված ձագուկին... Ձագուկը խճճվել էր ու անընդհատ թփրտալու արդյունքում ստացել վնասվածքներ` վերքեր դեմքին, մեջքին և ոտքերին: Վերքերը մշակել ենք: Եվս երկու օր կպահենք, կհետևենք, որպեսզի վերքերը չորանան, ուժերը վերականգնվեն, ու բաց կթողնենք նույն տեղում, որտեղ գտել են»,- նշել է կազմակերպությունը սեպտեմբերի 2-ին՝ հրապարակելով ձագուկի, ինչպես նաև դրան փրկողների լուսանկարները:

Ինչպես PanARMENIAN.Net - ին հայտնեցին ՀԿ-ից, կենդանին իրեն արդեն լավ է զգում: Փոքր եղնիկի վիճակը դեռ պետք է գնահատի անասնաբույժը, որից հետո դրան կտեղափոխեն այնտեղ, որտեղից գտել էին:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---