Որոշ երկրների հայեր ՀՀ քաղաքացիություն կստանան հայկական դեսպանատներից

Որոշ երկրների հայեր ՀՀ քաղաքացիություն կստանան հայկական դեսպանատներից

PanARMENIAN.Net - «ՀՀ քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններով մի շարք երկրների՝ ազգությամբ հայ քաղաքացիներ կկարողանան դիմել և ՀՀ քաղաքացիություն ստանալ տվյալ պետությունում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում: Համապատասխան օրենքի նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 6-ի նիստի օրակարգում:

«Կառավարությունը հաստատում է այն պետությունների ցանկը, որոնց քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու կապակցությամբ առաջին անգամ ՀՀ քաղաքացու անձնագիրը կարող է տրվել տվյալ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններում կամ հյուպատոսական հիմնարկներում», - նշվում է նախագծում:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքն ընդունվել է 1995 թվականի նոյեմբերի 6-ին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---