Կրեմլում անկեղծ ու լուրջ խոսակցություն են ակնկալում Պուտին-Փաշինյան հանդիպմանը

Կրեմլում անկեղծ ու լուրջ խոսակցություն են ակնկալում Պուտին-Փաշինյան հանդիպմանը

PanARMENIAN.Net - Ռուսաստանն անկեղծ ու լուրջ խոսակցություն է ակնկալում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի սեպտեմբերի 8-ին կայանալիք հանդիպմանը՝ երկու կողմից շատ հարցեր են կուտակվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական, ուստի ակնկալում ենք անկեղծ և լուրջ խոսակցություն բոլոր այն հարցերի շուրջ, ինչպես երկկողմ համագործակցության, այնպես էլ ԵՏՄ և ՀԱՊԿ գծով »,-ասել է Յուրի Ուշակովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ինչպես հավելել է Կրեմլի մամուլի ծառայությունը, հանդիպմանը նախատեսվում է քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները, ինչպես նաև գործակցությունը եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում:

Սեպտեմբերի 8-ի հանդիպումը կլինի ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի երրորդ հանդիպումը։Առաջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են Սոչիում մայիսի 14-ին ՝ ԵՏՄ երկրների ղեկավարների գագաթնաժողովում: Հաջորդ հանդիպումը կայացել է հունիսի 13-ին Մոսկվայում՝ Փաշինյանն այցելել էր ֆուտբոլի աշխարհի առաջնության բացման արարողությունը:

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն, անդրադառնալով ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի առաջիկա հանդիպմանը, ասել էր. «Առաջիկայում նախատեսված է ՌԴ նախագահ Պուտինի և ՀՀ վարչապետ Փաշինյանի ևս մեկ հանդիպում: Կարծում եմ, որ մեզ համար կարևոր կլինի լսել, թե ՀՀ նոր առաջնորդն ինքն ինչպես է գնահատում իրավիճակի զարգացման հեռանկարներն իր երկրում: Անշուշտ, մեզ համար բոլորովին էլ միևնույն չէ, թե այդ իրավիճակում ինչպես են Հայաստանում դիտարկվում ՀԱՊԿ առջև պարտավորությունները: Մենք ելնում ենք այն իրողությունից, որ այդ պարտավորությունները գործում են, դրանք պետք է կատարվեն ամբողջապես, այդ թվում այն ուղղությամբ, որն առնչվում է մեր ընդհանուր կազմակերպության հեղինակությանն ու վարկի ամրապնդմանը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---