Հայաստանը կարեւորում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների զարգացումը

PanARMENIAN.Net - Հայաստանը կարեւորում է Միացյալ Նահանգների հետ բազմակողմանի հարաբերությունների զարգացումը եւ համատեղ քայլերի ձեռնարկումը Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ բարեկամական գործընկերության եւ համագործակցության խորացման ուղղությամբ: Այդ մասին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ասել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի եւ Եվրասիայի երկրներին ԱՄՆ աջակցության համակարգող Թոմ Ադամսի հետ հանդիպմանը: Հանգամանորեն քննարկվել են Հայաստանում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերը եւ դրանց հեռանկարները, ինչպես նաեւ հիմնադրամի ծրագրերի շարունակման չափորոշիչները:



Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանում հետընտրական զարգացումներին: Այդ առումով Թոմ Ադամս ընդգծեց իրադրության անկողմնակալ եւ ճշգրիտ գնահատման անհրաժեշտությունը: Նախարար Նալբանդյանն իր հերթին վերահաստատեց Հայաստանի իշխանությունների վճռականությունը ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ, քանզի դա հայ ժողովրդի կողմից գիտակցաբար ընտրված զարգացման ուղին է, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---