Փաշինյանը՝ Պուտինին․ Համոզված եմ՝ հարաբերությունները ներքին գործերին չխառնվելու սկզբունքի վրա են հենվելու

Փաշինյանը՝ Պուտինին․ Համոզված եմ՝ հարաբերությունները ներքին գործերին չխառնվելու սկզբունքի վրա են հենվելու

PanARMENIAN.Net - Հակառակ ՀՀ ու ՌԴ մամուլում վատատեսական հրապարակումների, 2 երկրի հարաբերությունները դինամիկ են զարգանում, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ընթացքում։

«Համոզված եմ, (2 երկրների միջև եղած – խմբ․) հարցերը կլուծվեն, և մենք հենվելու ենք մեր դաշնակցական հարաբերությունների հետաքրքրությունների, մեր երկրների շահերի, երկիրների ինքնիշխանության ու ներքին գործերին չխառնվելու սկզբունքների վրա», - նշել է նա, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։

Փաշինյանը հանդիպում է Պուտինին Մարտի 1-ի գործի թափ առած հետաքննության ֆոնի վրա։ Մոսկվան մի քանի անգամ հայտնել է դժգոհությունը նախկին բարձրաստիճան պաշտոնյաների և ՀԱՊԿ ղեկավար Յուրի Խաչատուրովի քրեական հետապնդման առիթով։ Պուտինը շնորհավորել գործով մեղադրյալ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ծննդյան առթիվ, իսկ ՌԴ իրավապահները կասեցրել են երկրի տարածքում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի հետախուզումը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---