Բալայան. Վրաստանի պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում կգլխավորի նախագահը![]() 11 սեպտեմբերի 2018 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի պատվիրակությունը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի գլխավորությամբ կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը: Գագաթնաժողովը տեղի կունենա Երևանում հոկտեմբերի 11-12-ը: «Վրաստանի նախագահը հաստատել է իր մասնակցությունը գագաթաժողովին: Ըստ այդմ, մենք սպասում ենք վրացական պատվիրակությանը` նախագահ Մարգվելաշվիլիի ղեկավարությամբ», - ասել է Տիգրան Բալայանը, հայտնում է Aysor.am-ը: Գագաթաժողովին կմասնակցի մոտ 5000 հյուր՝ 84 երկրի և 20 միջազգային կազմակերպության ներկայացուցիչներ: Հյուրերի թվում կլինի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |