Մնացականյան. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը մեծ և ուրախ իրադարձություն է լինելու![]() 11 սեպտեմբերի 2018 - 14:36 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերին Հայաստանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը լինելու է մեծ ու նաև ուրախ իրադարձություն։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Միկաել Ժանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Գագաթնաժողովի ուրախ մասը վերաբերում է ֆրանկոֆոն ավանին, որն անցկացվելու է հոկտեմբերի 7-ից 12-ը Երևանի Ազատության հրապարակում։ Ունենալու ենք մոտ 40 տաղավար, որտեղ մենք, անդամ պետությունները, ի ցույց են դնելու մշակույթը, արվեստը, արհեստը»,-ասել է ԱԳ նախարարը, հայտնում է Panorama.am-ը։ Նա հավելել է, որ բավական լավ ու հետաքրքիր միջոցառում է լինելու Հանրապետության հրապարակում՝ համերգ ֆրանկոֆոն տարբեր աստղերի մասնակցությամբ: ԱԳ նախարարի խոսքերով, Հայաստանի համար մեծ պատիվ է ու նաև պատասխանատվություն՝ անցկացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը՝ չնայած, որ Հայաստանը կազմակերպության բավական նոր, բայց վստահ ու հպարտ անդամ է։ ԱԳ նախարարը նշել է նաև, որ նպատակ է դրվել որքան հնարավոր է պրակտիկ արդյունքներ ունենալ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում ու նաև ՀՀ 2 տարվա նախագահության ժամանակահատվածում։ Անդրադառնալով Ֆրանոկֆոնիայի գագաթնաժողովի բովանդակային մասին՝ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ նպատակ ունեն Ֆրանկոֆոնիայի համար ընտրված «Ապրել միասին» կարգախոսն արտացոլել Երևանյան փաստաթղթում, որը լինելու է կարևոր փաստաթուղթ, ուղեցույց՝ «մեր արժեքներն արտացոլելու առումով»։ ԱԳ նախարարը նշել է, որ գագաթնաժողովին ընդունվելու է Երևանյան հռչակագիր, այլ կարևոր բանաձևեր, որոնցից է «Կանանց և տղամարդկանց իրավահավասարության վերաբերյալ բանաձևը»։ Գագաթնաժողովի ընթացքում ուշադրության են արժանանալու նաև երիտասարդության, գործարարության, նորարարության թեմաները։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովն անցկացվելու է Երևանում 2018-ի հոկտեմբերի 11-12-ին: Նախատեսվում է ավելի քան 50 երկրի ղեկավարի և 100 բարձրաստիճան պատվիրակության մասնակցություն:Երկօրյա գագաթնաժողովի մեկնարկից երեք օր առաջ կայանալու է արտգործնախարարների համաժողովը, որին կնախորդի նաև մշտական խորհրդի նիստը: Միջոցառման շրջանակում անցկացվելիք տնտեսական գործարար ֆորումին ակնկալվում է ֆրանկոֆոն երկրների ընկերությունների և ձեռնարկությունների լայն ներկայացվածություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |