ՎիվաՍել-ՄՏՍ. Գաղտնալսում անում են միայն հատուկ ծառայությունների ծրագրերով, որին մուտքի տեխնիկական հնարավորություն չունենք13 սեպտեմբերի 2018 - 11:05 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է, որ ընկերության բազային կայանները, կոմուտացիոն և ծրագրային ապահովման համակարգերը տեխնիկական հնարավորություն չեն նախատեսում բաժանորդների միջև կատարվող զանգերի կամ կարճ հաղորդագրությունների բովանդակության պահմանման, խոսակցությունների գաղտնալսման համար: «Խոսակցությունների գաղտնալսում կարող են իրականացվել միայն հատուկ ծառայությունների համար նախատեսված հատուկ սարքավորումների և ծրագրային ապահովման միջոցով, որոնց մուտք գործելու տեխնիկական հնարավորություն ՎիվաՍել-ՄՏՍ-ը երբևէ չի ունեցել: Ընկերության ցանցը լիովին պաշտպանված է կոդավորման (encryption) միջազգային ստանդարտներին համապատասխանող հատուկ համակարգով, և առանց հատուկ տեխնիկական միջոցների գործադրման ու միջամտության, ապակոդավորում և բաժանորդների միջև ընթացող խոսակցության գաղտնալսում տեղի ունենալ չի կարող», - նշված է հայտարարության մեջ: Նշվում է, որ գաղտնալսման մեղադրանքները բացառձակապես անհիմն են ոչ միայն այն պատճառով, որ ՀՀ օրենսդրության համաձայն՝ շարժական կապի օպերատորները իրավունք չունեն գաղտնալսել իրենց բաժանորդների խոսակցությունները, այլեւ այն պարզ պատճառով, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համար նման գաղտնալսումների իրականացումը ենթադրելու էր հսկայական ծավալների տեղեկատվության պահպանման համար համապատասխան սարքավորումների ձեռքբերման եւ սպասարկման հետ կապված շարունակական ծախսեր, ինչը բացարձակապես չէր կարող հետապնդել որևէ առետրային նպատակ ընկերության համար և ինքնին հանդիսանալու էր չհիմնավորված ծախս: ««ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն պահպանում է ընկերության՝ ֆիզիկական և էլեկտրոնային տեղեկատվական ակտիվների հասանելիությունը, գաղտնիությունը և ամբողջականությունը՝ իր հաճախորդների անհատական տվյալները պաշտպանելու և ընկերության հեղինակությունը պահպանելու նպատակով: Ընկերության տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտի բոլոր պահանջներին»,- նշված է հայտարարության մեջ: Ավելի վաղ,ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտարարել է, որ չի իրականացրել և չի իրականացնում հեռախոսային խոսակցությունների գաղտնալսում, և որ դրա իրավասությունն ու տեխնիկական հնարավորությունը չունի: ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը, իր և հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրության վերաբերյալ ասուլիսում նշել էր, որ իր բջջային օպերատորը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: ՀՔԾ պետը հայտարարել էր, որ ձայնագրության հրապարակելը նպատակ ունի խոչընդոտելու Մարտի1-ի գործի քննությանը: ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը «ԱՖԿ սիստեմա» ընկերության դուստր ձեռնարկությունն է, որի տնօրենների խորհրդի անդամ և մինորիտար բաժնետեր է նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |