ՀՅԴԴ-ն աջակցում է Ջավախքի հայության պայքարին Վրաստանի կազմում ինքնավարության համար

PanARMENIAN.Net - Հայկական պետականությունը պետք է գործնականում օգտագործի միջազգայնորեն ընձեռված կարելիությունները Ջավախքի ինքնավարությունը ճանաչելու համար: Այդ մասին ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը ՀՅԴ 30-րդ Ընդհանուր ժողովի բացման պաշտոնական նիստին: Նրա խոսքերով, «Ջավաքխի` Վրաստանի կազմում ինքնավարության պայքարը տեղքայլի մեջ է: Մեր բարյացակամությունը, նրբանկատությունը բախվում է միջազգային եւ վրացական լռության պատին. հարկ է նոր ուժականությամբ շարունակել պայքարը»,- ընդգծել է Մարգարյանը:



Սամցխե-Ջավախք վրացական շրջանը գտնվում է Վրաստանի հյուսիսում եւ սահմանակից է նաեւ Թոււրքիային: Այնտեղի բնակչության ավելի քան 90 տոկոսը հայեր են, ովքեր հանդիսանում են այդտեղի բնկիները: Ներկայիս Ջավախքը գտնվում է պատմական Հայաստանի Տայք նահանգի շրջանում: Ընդհանուր առմամբ, Ջավախքում 238 հազար մարդ է ապրում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---