$88 մլն՝ Երևանում ջերմոց հիմնելուն. Կստեղծվի 700 աշխատատեղ

$88 մլն՝ Երևանում ջերմոց հիմնելուն. Կստեղծվի 700 աշխատատեղ

PanARMENIAN.Net - Երևան համայնքի սեփականություն հանդիսացող Նորագավիթ թաղամասի՝ ամայացած 60 հա հողամասի վրա մոտ $88 մլն-ի ներդրումների հաշվին մինչև 2020 թվականը ջերմոց կկառուցվի: Այս մասին նշված է կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարգում ընդգրկված համապատասխան որոշման նախագծում:

Նշվում է, որ կառուցվելիք կիսափակ ջերմատնային համալիրը հնարավորություն կտա ստեղծել ավելի քան 700 մշտական աշխատատեղ, ինչի արդյունքում կընդլայնվեն ջերմոցային արտադրանքի արտադրության և արտահանման ծավալները։

Ներդրումային ծրագիրն իրականացնում է «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---