ՆԱՏՕ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին ջանալ ԼՂ կարգավորման համար

ՆԱՏՕ-ն կոչ է անում Երևանին և Բաքվին ջանալ ԼՂ կարգավորման համար

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը Բաքվում կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին ջանքեր գործադրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար:

«Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությանը և կոչ ենք անում Ադրբեջնի և Հայաստանի կառավարություններին ջանքեր գործադրել ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման համար»,-ասել է Գյոթեմյուլերը լրագրողներին, հայտնում է «Interfax-Ադրբեջանը»:

Նա նաև կարևորել է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը:

Հուլիսին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Euronews-ին տված հարցազրույցում կոչ է արել ՆԱՏՕ-ին՝ ուղերձ հղել Ադրբեջանին, որ միջազգային հանրությունը չի ընդունի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման ռազմական ճանապարհը:

«Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն ազդեցիկ ուղերձ հղի Ադրբեջանին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ուժի կիրառումը կհանդիպի միջազգային հանրության ուժեղ դիմադրությանը: Հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով, բայց, ցավոք, Հայաստանի վարչապետ դառնալուս առաջին օրերից տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ»,- նշել էր վարչապետը՝

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---