Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի Մամեդյարովին![]() 24 սեպտեմբերի 2018 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանիարտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Այն կլինի երկու երկրի արտգործնախարարների երկրորդ հանդիպումը: Մամեդյարովի և Մնացականյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: Ավելի վաղ, ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստին» գրել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կա առաջարկ հանդիպման մասին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |