Facebook-ը վիրտուալ իրականության սաղավարտ է ներկայացրել![]() 27 սեպտեմբերի 2018 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Facebook ընկերությունը ներկայացրել է վիրտուալ իրականության Oculus Quest համակարգը, որը վաճառքի կհանվի 2019-ի գարնանը: Այդ մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Սարքի արժեքը կլինի $399: Ընկերությունը հայտարարել է, որ նոր պրոդուկտը թույլ կտա օգտատերերին վիրտուալ իրականության ցանկացած ուղղությամբ նայել և շարժվել դրա միջով «ճիշտ այնպես, ինչպես իրական աշխարհում», գրում է «Վեդոմոստին»: 2 փոքր էկրան (մեկական յուրաքանչյուր աչքի համար) ունեցող ակնոցի մեջ ներկառուցված են հատուկ սենսորներ, որոնք որոշում են մարդու դիրքը տարածության մեջ: Oculus Quest-ը նաև սենսորային սարքեր ունի, որոնք թույլ են տալիս օգտատերերին գործակցել մարդկանց ու օբյեկտների հետ: Համակարգում 50 խաղ կա, ժամանակի հետ դրանց քանակը կաճի: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |