Փաշինյան․ Հենց հիմա հավաքվում ենք ԱԺ-ի մոտ![]() 2 հոկտեմբերի 2018 - 19:07 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ մոտ՝ Դեմիրճյան-Բաղրամյան խաչմերուկ է կանչել համախոհներին։ Նա հորդորել է ցույցի հավաքվել անմիջապես ու նշել է, որ ակցիան՝ ինչպես նախկինում, խաղաղ է լինելու։ ՀՀԿ-ն արտահերթ նիստ է գումարել, նաև հայտնել է նա։ Պատճառը խորհրդարան բերված ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագիծն է, որն ընդունման դեպքում հնարավորություն կտա տապալել ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումը վարչապետի հրաժարականից հետո։ Օրենքը հրապարակավ սատարել են ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն։ Առավել մանրամասն կարդացեք այստեղ և այստեղ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |