Շիրակի մարզպետը կդիմի դատարան՝ իր մասին ապատեղեկատվություն տարածելու համար![]() 4 հոկտեմբերի 2018 - 17:28 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը պատրաստվում է դատարան դիմել հայաստանյան թերթերից մեկում իր մասին հրապարակված ապատեղեկատվության համար, հայտնում է «Սպուտնիկ Արմենիան»: Թերթը գրել էր, թե մարզպետն օրեր առաջ քաղաքաշինական նորմերի խախտման պատճառով հանձնարարել էր փակել Գյումրու նորաբաց «Արեգակ» ներառական փուռ-սրճարանը, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք: Նա նշել է, որ անձամբ մի քանի անգամ այցելել է «Արեգակ»: Թերթի հրապարակմանը մարզպետն անդրադարձել է նաև իր ֆեյսբուքյան էջում՝ գրելով, որ միշտ զարմացել է տարատեսակ «ախմախություններ հրապարակողների ու առավել ևս տարածողների վրա»: Գյումրիի Աբովյան ճեմուղում սեպտեմբերին բացվել է ներառական փուռ-սրճարան, որտեղ աշխատում են հաշմանդամություն ունեցող անձինք: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |