5 հոկտեմբերի 2018 - 09:58 AMT
Ծառուկյան. Եթե ժողովուրդն ուզում է՝ ընտրությունները լինեն դեկտեմբերին, մենք էլ ենք ուզում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը «Ուրվագիծ» հաղորդման եթերում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ընթացիկ տարվա դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշմանը, հայտարարել է, որ եթե «ժողովուրդն ուզում է, որ ընտրությունները լինեն դեկտեմբերին, իր ուժն էլ է ուզում»:

Նա հավաստիացրել է, որ ինքը եղել ու կլինի Թավշյա հեղափոխության կողմնակիցը: Կուսակցության նախագահը հայտարարել է նաև, որ իր ուժը որևէ կապ չունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորները կողմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանի, Վահրամ Բաղդասարյանի, Անդրանիկ Հարությունյանի հեղինակած «ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին: Դրանից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած հանրահաավքում հայտարարել է, որ ազատում է պաշտոններից բոլոր ԲՀԿ-ական ու ՀՅԴ-ական նախարարներին ու մարզպետներին։