ԱԳ նախարարը շնորհակալ է Նալբանդյանին, որի օրոք որոշվեց Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը ՀՀ-ում անցկացնել 8 հոկտեմբերի 2018 - 10:56 AMT PanARMENIAN.Net - Երևանում անցկացվող Ֆրանկոֆոնիայի շաբաթվա շրջանակներում Մարզահամերգային համալիրում մեկնարկել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Բացման խոսքում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանին «քանի որ իրոք նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ Հայաստանը ստանձնեց նախարարական համաժողովի նախագահությունն ու նրա պաշտոնավարման ժամանակ էր, որ կայացվեց Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովն Հայաստանում անցկացնելու որոշումը», հայտնում է Panorama.am-ը։ Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ մեծ ցավ է մեծ հայի, մեծ Ֆրանսիացու, աշխարհի մեծ քաղաքացու՝ Շառլ Ազնավուրի բացակայությունը, ով ավելի մեծ էր, քան աշխարհը։ «Այն ցավը, որ մեզ հարվածեց, զրկեց Ֆրանկոֆոնիային իր մեծագույն դեսպաններից»,-ասել է Զոհրաբ Մնացականյանն ու դահլիճը մեկ րոպե լռությամբ հարգել է Ազնավուրի հիշատակը. «Մարդ, ով իր ողջ կյանքն անցկացրել է մշակութային բազմազանության, համերաշխության ու հումանիզմի արժեքներով, որոնք նաև Ֆրանկոֆոնիայի հիմքում ընկած արժեքներն են»։ Մինչ համաժողովի մեկնարկը Մարզահամերգային համալիրում հնչում էին Ազնավուրի երգերը։ Հայաստանը պատրաստվում է Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին, որին նախորդող միջոցառումներն արդեն մեկնարկել են:Հոկտեմբերի 7-ին Երևանում կայացել է Ֆրանկոֆոնիայի Մշտական խորհրդի 105-րդ նիստը, որին մասնակցել են կազմակերպության լիիրավ, ասոցացված և դիտորդի կարգավիճակ ունեցող պետությունների և կառավարությունների, ՖՄԿ գործընկեր կառույցների շուրջ հարյուր բարձրաստիճան պատվիրակություններ: Հոկտեմբերի 8-ին Մարզահամերգային համալիրում սկսվել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը: Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի շրջանակում, հոկտեմբերի 7-12-ը՝ ժամը 12:00 -20:00-ը, գործում է «Ֆրանկոֆոնիայի ավանը»։ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը կլինի անկախ Հայաստանի պատմության ամենախոշոր միջոցառումը, որին միաժամանակ մասնակցելու է 84 երկրի 105 պատվիրակություն: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանն մայիսի 2–ից կնվազի 7-10 աստիճանով Քամին՝ հարավարևելյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանին առնչվող միջադեպով 1 անձի մեղադրանք է առաջադրվել Մյուսներն արգելանքից ազատ են արձակվել, քրեական հետապնդում չի հարուցվել Նարեկ Մանասյանը՝ բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Քոչարյանից պահանջում են բռնագանձել 25 անշարժ գույք, 5 տրանսպորտային միջոց, արժեթղթեր Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի |