Լիբանանի նախագահ. Լեզուները հրաշալի կամուրջ են քաղաքակրթությունների միջև

Լիբանանի նախագահ. Լեզուները հրաշալի կամուրջ են քաղաքակրթությունների միջև

PanARMENIAN.Net - Լեզուները հրաշալի կամուրջ են քաղաքակրթությունների միջև: Այդ մասին հայտարարել է Լիբանանի նախագահ Միշել Աունը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ:

«Ես շատ հպարտ եմ մասնակցելու այս գագաթնաժողովին՝ հաշվի առնելով այն կապերը, որ կապում են մեր երկու երկրներին»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը:

Նա առանձակի կարևորել է լեզուներ սովորելու հարցը. «Մեկից ավելի լեզուներ իմանալը բազմապատկման նշան է, կարծում եմ, որ ֆրանկոլիբանանյան համատեղությունը մեծագույն հարստություն է։ Ես հնարավորություն ունեմ մտածել ֆրանսերեն, երբ խոսում եմ ֆրանսիացիների հետ։ Սովորել եմ իտարելեն, որ Պապի հետ խոսեմ, իսպաներեն, որ մորս հետ խոսեմ, անգլերեն, որ մորաքրոջս հետ խոսեմ, և ֆրանսերեն, որպեսզի ինքս իմ հետ խոսեմ»։

«Ֆրանկոֆոնիայի ներկայությունը Միջին Արևելքում ևս մեկ անգամ հաստատում է մեզ միացնող կապերը։ Ֆրանկոֆոնիան ավելի քան երբեք, պետք է հաստատի միասին ապրելու իր գերագույն արժեքը։ Մի հասարակության մեջ, որտեղ որ գտնվում են մահմեդականներ, քրիստոնյաներ, Լիբանանը հանդիսանում է յուրահատուկ օրինակ՝ ստեղծելու հանդուրժողականության կազմակերպություններ և տարածելու դրանք աշխարհի շուրջ»,-ասել է Լիբանանի նախագահը։

Լիբանանի նախագահը խոսել է նաև Շարլ Ազնավուրի մասին՝ նշելով, որ նա հարյուր տոկոսով և հայ է, և ֆրանսիացի։«Լիբանանի բնակչությունը և անձամբ ես խորը վիշտ ենք ապրում Ազնավուրի կորստի հետ կապված։ Կցանկանայի հորդորել բոլորիս՝ շատ մեծ ուշադրությամբ հետևել այս հրաշալի գանձին և փոխանցենք այն հետագա սերունդներին»,- եզրափակել է ելույթը Միշել Աունը։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---