Քոչարյանը՝ Bloomberg-ին. Առայժմ նպատակ չունեմ վերադառնալ ղեկավարի պաշտոնի13 հոկտեմբերի 2018 - 13:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Bloomberg-ին տված հարցազրույցում նշել է, որ չնայած վերադարձել է քաղաքականություն, այնուամենայնիվ առայժմ «ինքն իր առջև նպատակ չի դրել վերադառնալ ղեկավարի պաշտոնի»։ «Պուտինի դաշնակիցն առաջնորդում է Թավշյա հեղափոխության դեմ պայքարը» վերտառությամբ նյութում հեղինակը գրում է, որ Հեղափոխությունից հինգ ամիս անց Կրեմլի հետ մոտ հարաբերություններ ունեցող Քոչարյանը վերադարձել է քաղաքականություն՝ «մարտահրավեր նետելով նոր կառավարությանը»։ «Քոչարյանը, ով առերեսվել է հնարավոր ազատազրկման վտանգին, իր նախագահության տասնամյակի ավարտին 10 մահվան մեղադրանքով, քննադատում է Փաշինյանի «հեղափոխական ռոմանտիզմը», - գրում է աղբյուրը։ Նշվում է, որ Փաշինյանը տենչում է կենտրոնացնել իր ձեռքում երկրի օրենսդիր մարմնի իշխանությունը, որը դեռևս գտնվում է Քոչարյանի՝ «իրեն իշխանության ղեկին հաջորդող ընտրած ուժի ձեռքում» (ակնարկ ՀՀԿ-ին՝ խմբ․)։ Աղբյուրը հավելում է նաև, որ Փաշինյանը մեծ աջակցություն է վայելում հանրության շրջանում, որի զայրույթն են շարժել «նախորդ ռեժիմի համակարգային կոռուպցիան և անօրինականությունները, որոնք աղքատության մեջ են թողել բազմաթիվ քաղաքացիների»։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |