ԵՄ-ն շարունակելու է աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Եվրոպական Հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենի տեղակալ Հյուգ Մինգարելլիին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջունելով հյուրին նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ Հայաստանը կշարունակի եվրոպական ընտանիքին մերձենալու իր հետեւողական քայլերը` հենվելով եվրոպական կառույցների եւ կամակերպությունների հետ համագործակցության վրա: Նա հատկապես կարեւորեց Եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագրի շրջանակներում համագործակցությունը եւ հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները վճռական են երկրորդ սերնդի բարեփոխումները իրականացնելու եւ երկիրը ժողովրդավարական ուղիով առաջ տանելու հարցում: Զրուցակիցները քննարկեցին նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման արդի փուլը, տարածաշրջանային համագործակցության հեռանկարները:



Հյուգ Մինգարելին իր հերթին նշեց, որ Եվրոպական միությունը շարունակելու է հետեւողականորեն աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում:
 Ուշագրավ
---