Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը մոտեցել է 0-ի

Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը մոտեցել է 0-ի

PanARMENIAN.Net - 2018 թվականի սեպտեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի նույն ամսվա համեմատ աճել է 0.2%-ով: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, տնտեսական ակտիվության աճի տեմպը նվազել է ընթացիկ տարվա օգոստոս ամսից:

Նախորդ տարվա օգոստոսի համեմատ այն աճել 0.6%-ով, մինչդեռ հուլիսին նախորդ հուլիսի համեմատ աճը կազմել էր 11.1%:

Մոտ 15%-ով նվազել է նաև արտահանումը, ներմուծումն աճել է 2.7%-ով: 1%-ով նվազել է արդյունաբերությունը, և 5%-ով՝ էլեկտրական էներգիայի արտահանումը: Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը հաշվետու ժամանակահատվածում նվազել է մոտ 8%-ով:

Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2017 թվականի սեպտեմբերին 2016 թվականի նույն ամսվա համեմատ աճել էր ավելի քան 2%-ով, մինչդեռ 2016-ի սեպտեմբերին 2015-ի համեմեատ այդ ցուցանիշն ավելի քան 2%-ով անկում էր գրանցել:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---