ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄՏԱՀՈԳՎԱԾ Է ՌՈՒՍ-ՎՐԱՑԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՐԴԱՑՄԱՄԲ 9 սեպտեմբերի 2002 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը լրջորեն մտահոգված է Ռուսաստանի եւ Վրաստանի հարաբերություններում ծագած լարվածությամբ: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը: Մեկնաբանելով ռուս-վրացական հարաբերությունների ճգնաժամի հնարավոր ազդեցությունը հարավկովկասյան տարածաշրջանի իրավիճակի վրա` նախարարը չբացառեց հնարավոր անցանկալի հետեւանքները, քանի որ, նրա խոսքերով, «տարածաշրջանը բավականին փոքր է, եւ այստեղ ամեն ինչ փոխկապակցված է: Յուրաքանչյուր լարվածություն հղի է հարեւան երկրներում ապակայունացման վտանգով»: Վ. Օսկանյանը հույս է հայտնել, որ կողմերը կգտնեն ընդունելի ելք ստեղծված իրավիճակից:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |