WhatsApp-ը կսկսի օգտատերերին դեմքով և մատնահետքով տարբերակել

WhatsApp-ը կսկսի օգտատերերին դեմքով և մատնահետքով տարբերակել

PanARMENIAN.Net - WhatsApp մեսենջերի թիմը շուտով օգտատերերի տարբերակման նոր գործառույթ կներմուծի հավելվածում՝ դեմքով և մատնահետքերով:

Խոսքը WhatsApp-ի iOS-ի համար նախատեսված տարբերակի մասին է, iPhone-ի օգտատերերին մեսենջերը հասանելի կլինի Touch ID-ով կամ Face ID-ով, գրում է Ferra.ru-ն WABetaInfo ռեսուրսի վրա հղումով:

WhatsApp-ի նոր հնարավորությունը հայտնաբերվել է հավելվածի վաղ թեստային ալֆա տարբերակում, որը դեռևս հասանելի չէ օգտատերերի լայն շրջանակին: Հավելվածի կարգաբերումներում նոր օպցիա է ավելանում Touch ID-ի կամ Face ID-ի համար, եթե սմարթֆոնը պիտանի է Face ID-ի համար:

Ակտիվացումից հետո հավելվածը ամեն բացվելու հետ սկսում է լրացուցիչ ինքնանույնականացում պահանջել՝ ավելացնելով անվտանգության նոր մակարդակ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---