Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ24 հոկտեմբերի 2018 - 15:54 AMT PanARMENIAN.Net - ԱԺ ԵԼՔ խմբակցության առաջադրած թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ: Փաշինյանին վարչապետ ընտրելու որոշմանը կողմ չի քվեարկել որևէ պատգամավոր, մեկ հոգի դեմ է քվեարկել, 11 հոգի՝ ձեռնպահ: Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ վարչապետ չընտրվելու դեպքում (1-ին անգամվա քվեարկությանը) քվեարկությունից 7 օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով: Հետևաբար 7-օրյա ժամկետի ավարտից հետո պատգամավորները պետք է քվեարկեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուի կամ թեկնածուների օգտին կամ դեմ կամ ձեռնպահ։ Եթե այս անգամ էլ քվեարկությամբ վարչապետ չընտրվի, ապա Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակված կհամարվի։ Խորհրդարանը մեկ շաբաթ ունի վարչապետի թեկնածու առաջադրելու համար: Ըստ Փաշինյանի ծրագրի, եթե ևս մեկ անգամ ԱԺ-ն չընտրի վարչապետ, ապա կարձակվի, ինչին կհաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |