Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուն դեմ է քվեարկել միայն Սամվել Ալեքսանյանը![]() 24 հոկտեմբերի 2018 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 24-ին ԱԺ ԵԼՔ խմբակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին դեմ է քվեարկել միայն «Հանրապետական» խմբակցությունը վերջերս լքած Սամվել Ալեքսանյանը: Որևէ պատգամավոր կողմ չի քվեարկել Փաշինյանին վարչապետ ընտրելու որոշմանը, 11 հոգի ձեռնպահ է եղել: ԱԺ ԵԼՔ խմբակցության առաջադրած թեկնածու, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետ: Խորհրդարանը մեկ շաբաթ ունի վարչապետի թեկնածու առաջադրելու համար: Ըստ Փաշինյանի ծրագրի, եթե ևս մեկ անգամ ԱԺ-ն չընտրի վարչապետ, ապա կարձակվի, ինչին կհաջորդեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |