Բոլթոն․ ԱՄՆ-ն դեռ որոշում չունի Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի վերացման հարցում (թարմացված)

Բոլթոն․ ԱՄՆ-ն դեռ որոշում չունի Ադրբեջանին զենք վաճառելու արգելքի վերացման հարցում (թարմացված)

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն դեռևս վերջնական որոշում չունի «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումը չեղարկելու վերաբերյալ, որով արգելվում է ԱՄՆ կառավարության կողմից օգնություն տրամադրել Ադրբեջանին: Այդ մասին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը:

Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումն ընդունվել է ԱՄՆ Կոնգրեսում 1992-ին և արգելում է կառավարական մակարդակով ԱՄՆ կողմից օժանդակությունը Բաքվին՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով: Ադրբեջանի դիվանագիտական կորպուսը տասնամյակներ շարունակ պայքարում է 907-րդ ուղղումը չեղարկելու համար:

«Այս պահին դեռևս որոշում կայացված չէ և չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին կլինի որոշումը զենքի վաճառքը (Ադրբեջանին և Հայաստանին՝ խմբ.) ավելացնելու վերաբերյալ», - ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Նա նշել է, որ Հայաստանն իր զենքի մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի 80 տոկոսը ձեռք է բերում Ռուսաստանից։ «Այս հանգամանքն, անշուշտ, չի նպաստում հակամարտության կարգավորմանը, քանզի դա մեծ ազդեցության լծակ է տալիս Ռուսաստանին՝ կողմերի նկատմամբ և խաղաղության չի բերում», - նշել է Բոլթոնը: «Մենք ամերիկացիներ ենք, մենք հավատում ենք մրցակցությանը՝ որպես բարելավման շարժիչ ուժ։ Մեր զենքն ու զինամթերքն այս պարագայում ավելի լավն է, քան ռուսականը։ Կարծում եմ, սա մենք պետք է քննության առնենք, դիտարկենք մեր օրենքների շրջանակում», - ասել է նա:

Ավելի վաղ «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ Դոնալդ Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները` չեղարկելու համար Ադրբեջանին պետական մակարդակով աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ արգելքը: Խոսքն Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղման մասին է, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այդ դրույթը հաստատվել է Կոնգրեսի կողմից: Գործադիր իշխանությունը պարտավոր չէ նույն քաղաքական գիծը վարել և, ըստ ԱՄՆ սահմանադրության, իրականում հենց նախագահն է որոշում արտաքին քաղաքականությունը: Շատ դեպքերում տարբեր նախագահներ կասեցրել են այս կամ այն դրույթի գործողությունը: Մենք մշտաpես դիտարկում ենք այդ հնարավորությունը՝ որոշելու համար անհրաժեշտ է դա թե ոչ»,-ասել է նա:

Հոկտեմբերի 25-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Հայաստան ժամանած ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը, գրել է, որ Բոլթոնի հետ բանակցություններն անցել են «խիստ դրական մթնոլորտում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---