Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելը ժամանակավորապես կփակվի

Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելը ժամանակավորապես կփակվի

PanARMENIAN.Net - Երևանի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելը հոկտեմբերի 27-ին՝ ժամը 09:30-13:30-ն փակ կլինի: Դա պայմանավորված է ասֆալտապատման աշխատանքներով:

«Ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, փակ կլինի մայրաքաղաքի Բաղրամյան պողոտայից Օրբելի փողոց տանող թունելային Ճանապարհահատվածը: Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,-ասվում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---