Փաշինյանը կարող է կրկին ֆորմալ առաջադրվել. Չի հասցրել Աժ-ում ասել ամենը, ինչ կցանկանար

Փաշինյանը կարող է կրկին ֆորմալ առաջադրվել. Չի հասցրել Աժ-ում ասել ամենը, ինչ կցանկանար

PanARMENIAN.Net - Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ ֆորմալ առումով կարող է կրկին առաջադրվել վարչապետի պաշտոնում՝ նախորդ անգամ խորհրդարանում ունեցած ելույթը շարունակելու համար, հայտնում է Aysor.am-ը։

Հոկտեմբերի 31-ին ավարտվում է վարչապետի ընտրության երկրորդ փուլում թեկնածուների առաջադրման ժամկետը, իսկ նոյեմբերի 1-ին կայանալու է ընտրությունը։

«Նախորդ անգամ չհասցրեցի ասել այն ամենը, ինչ կցանկանայի ասել։ Մասնավորապես, տնտեսական ոլորտին անդրադառնալու ժամանակ չմնաց։ Չի բացառվում, որ նաև տնտեսական ներկա իրավիճակին ու նաև ռազմավարությանն անդրադառնալու համար և նաև այլ քաղաքական նկատառումով, առաջադրվեմ վարչապետի պաշտոնում», -հայտարարել է Փաշինյանը։

Ավելի վաղ խորհրդարանը չի ընտրել վարչապետ: Եվս մեկ անգամ վարչապետ չընտրելու դեպքում, այն կարձակվի օրենքի ուժով, և դեկտեմբերին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---