Իջևանի համայնքապետարանը հովանավորել է Փաշինյանի մասին «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գիրքը

Իջևանի համայնքապետարանը հովանավորել է Փաշինյանի մասին «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գիրքը

PanARMENIAN.Net - Իջևանի համայնքապետարանը հովանավորել է գրող Լյուբիկ Չիբուխչյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին նվիրված «Իջևան մոլորակից իջած փրկիչը» գիրքը:

Այս մասին համայնաքապետարանի ֆեյսբուքյան էջում հրապարակում է արվել, որը, սակայն, կարճ ժամանակ անց հեռացվել է:

Ավելի վաղ՝ Թավշյա հեղափոխությունից առաջ, Չիբուխչյանը բանաստեղծություն է նվիրել նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին, որից ներկայացնում ենք մեկ հատված.

«Դու փոքր ես Սերժ, բայց ազգիդ նման մեծ ես բոլորից,

Կտրված պորտով էլ դեռ մեծանում ես ինքդ քո քորից»:

Չիբուխչյանը պնդում է՝ մոտ 130 գրքի, պիեսի, հոդվածի հեղինակ է:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---