Վոլոդին. ՀԱՊԿ ԽՎ նիստը կարող է Երևանում անցկացվել 2019-ի աշնանը

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստը կարող է Երևանում անցկացվել 2019-ի աշնանը: Այդ մասին հայտարարել է ՌԴ խորհրդարանի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստից հետո լրագրողներին:

«Կա հնարավորություն աշնանային նիստն անցկացնել Երևանում, եթե հայկական կողմը հանդես գա նման առաջարկով», - ասել է նա, հայտնում է Ռուսաստանի նորությունների դաշնային գործակալությունը:

2018-ի աշնան լիագումար նիստի անցկացումը Երևանից տեղափոխվեց Մոսկվա, այն պատճառաբանությամբ, որ ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու:

Հայաստանի խորհրդարանի ղեկավար Արա Բաբլոյանը, որը Մոսկվայում մասնակցում է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին, իր ելույթի ժամանակ ափսոսանք էր հայտնել Երևանում կայանալիք ՀԱՊԿ Խորհրդի և լիագումար նիստի հետաձգման կապակցությամբ։ «Այո, Հայաստանում ներքաղաքական իրավիճակը կարող է հանգեցնել խորհրդարանի լուծարման, և, որպես հետևանք, արտահերթ ընտրությունների։ Բայց, անկախ ամեն ինչից, մենք պատրաստ ենք կատարել մեր պարտավորությունները և ընդունել մեզ մոտ նախանշված միջոցառումները: Միևնույն ժամանակ, մենք հարգում ենք կոնսենսուսով ընդունված որոշումը` հետաձգելու երևանյան նիստի անցկացումը: Հուսով եմ, որ Երևանում առաջիկայում տեղի կունենա ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի և լիագումար նիստը», - ասել է Արա Բաբլոյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---