Սվիտալսկին՝ Միլսի ասածների մասին. ԼՂ հակամարտության կողմերին ոչ ոք չի կարող որևէ բան պարտադրել30 հոկտեմբերի 2018 - 16:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի ԼՂ հակամարտության մասին հայտարարությանը, ասել է, որ հակամարտության կողմերին ոչ ոք չի կարող որևէ բան պարտադրել: Ըստ դեսպանի, հակամարտության հարցում ԵՄ-ն ունի հստակ մոտեցում՝ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին: «Եվրամիության համար ակնհայտ է, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի հենց կողմերի միջև քննարկումներով։ Մինսկի խմբի համանախագահներն այստեղ միջնորդներ են, բայց ոչ ոք չի կարող պարտադրել ինչ-որ բան կողմերին, քանի որ դա իրենք ինքնուրույն պետք է կարողնան մշակել», - ասել էՍվիտալսկին: Ավելի վաղ Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, որ յուրաքանչյուր կոնֆլիկտի խաղաղ կարգավորում, այդ թվում նաև՝ ԼՂ հիմնախնդրի, պահանջում է «գրավյալ որոշ տարածքների վերադարձ»: Նա ասել է, որ Արցախի որոշ շրջանների հանձնումը Ադրբեջանին Մադրիդյան սկզբունքներից մեկն է, և հայ ժողովուրդն, ի վերջո, պետք է որոշի` որ լուծմանն է ինքը պատրաստ»: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ․ Ջերմաստիճանը կնվազի Մայիսի 4–ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +19 աստիճան Ողջաբերդ գետի հենապատի փլուզման հետևանքով Նոր Արեշում տներ են հեղեղվել Իրականացնում են գետի հունի մաքրման, երկաթբետոնե կառուցատարրերի տեղափոխման Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին |