Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները կարող են ձգվել 10-15 տարի

PanARMENIAN.Net - Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունները շատ երկար գործընթաց է, որը կարող է ձգվել ամենաքիչը 10-15 տարի: Այդ մասին Երեւանում Կովկասի ինստիտուտի կողմից կազմակերպված «Թուրքիայի եւ Հայաստանի եվրաինտեգրման խնդիրները» կլոր սեղանի ընթացքում հայտարարել է Հենրիխ Բյոլի հիմնադրամի համանախագահ Ռալֆ Ֆյուքսը: Նրա խոսքերով, ներկա դրությամբ բանակցություններ են ընթանում տնտեսա-տեխնիկական հարցերով եւ դրանք բավական հաջող են: «Սակայն ազգային փոքրամասնությունների դրության, մարդու իրավունքների եւ խոսքի ազատության մասին հարցերը բանակցություններից դուրս են»,- ընդգծել է գերմանացի փորձագետը: Ռալֆ Ֆյուքսը նաեւ նկատել է, որ բանակցությունների հաջող ավարտը բացարձակ չի նշանակում Թուրքիայի վերջնական ընդգրկումը Եվրամիության կազմում: «Այդ հարցով որոշում է կայացվում բոլոր երկրների կողմից: Այսօր դրան դեմ են Ֆրանսիան, Նիդերլանդները եւ Ավստրիան: Ավելին, Ֆրանսիան օրենք է ընդունել, ըստ որի անդամակցությունը Թուրքիային պետք է կարգավորվի համաեվրոպական հանաքվեով: Կա եւս մեկ լուրջ խնդիր. 20 տարի անց Թուրքիան կդառնա Եվրոպայի ամենշատ բնակչություն ունեցող երկիրը եւ եվրոպացիների համար բարդ կլինի որեւէ որոշում կայացնել, հաշվի չառնելով Թուրքիայի կարծիքը: Եւս մեկ կետ. Ստամբուլի եւ մնացած Թուրքիայի միջեւ աշխարհընկալման տարբերությունը 2 դար է կազմում, եւ ես կարծում եմ, որ երկրի բնակչության մեծամասնությունը չի կիսում եվրոպական արժեքները: Եթե դրան գումարենք նաեւ պետության կառուցվածքի քեմալիստական հիմքերը, ապա պարզ է, որ Թուրքիան դեռեւս չի կարող լինել ԵՄ լիարժեք անդամ»,- ասել է Ֆյուքսը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---