Ռազմավարություն. Երկաթուղային ենթակառուցվածքը կզարգանա 2 փուլով՝ 2019-2038-ին 2 նոյեմբերի 2018 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության կառավարությունը երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման ռազմավարություն և դրանից բխող միջոցառումների ծրագիր է մշակել, որի անհրաժեշտությունը պայմանավորված է երկաթուղային ենթակառուցվածքի կենսական նշանակության օբյեկտների արդյունավետ ու անվտանգ շահագործման ապահովման պետական քաղաքականության իրականացման անհրաժեշտությամբ: Համաձայն հիմնավորման, ներկայում չի ապահովվում երկաթուղային ենթակառուցվածքի կենսական նշանակություն ունեցող օբյեկտների արդյունավետ ու անվտանգ շահագործման ապահովմանն ուղղված պետական քաղաքականությունը: Նշվում է, որ գործող երկաթուղային գծերի արդիականացումը և նոր երկաթուղիների կառուցումը պետք է իրականացվի երկաթուղային բնագավառի շուկայական և առաջին հերթին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հնարավորությունների ընդլայնման հիման վրա, պետություն-մասնավոր հատված համագործակցության միջոցների և ֆինանսավորման այլ աղբյուրների ներգրավմամբ: Ռազմավարության իրագործման փուլերը Ռազմավարությունը ներառում է երկու փուլ: Երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման առաջին փուլը (2019-2025 թվականներ)` նախատեսում է ենթակառուցվածքի արդիականացման, սարքավորումների և տեխնոլոգիաների նկատմամբ նոր տեխնիկական պահանջների մշակման, հիմնական ուղղություններով փոխադրումների անհրաժեշտ թողունակության ապահովում, նոր երկաթուղային գծերի կառուցման համար հետազոտական և նախագծային աշխատանքների սկիզբ, շինարարական աշխատանքների մեկնարկ: Երկրորդ փուլը (2026-2038 թվականներ, մինչև Կոնցեսիոն պայմանագրի հնարավոր ավարտը) նախատեսում է ապահովել երկաթուղային ենթակառուցվածքի ցանցի դինամիկ ընդլայնում, երկաթուղային ենթակառուցվածքի տեխնոլոգիական և տեխնիկական զարգացման մուտքը դեպի համաշխարհային կարգի մակարդակ, հայկական երկաթուղու մրցունակության բարձրացումը: Ակնկալվում է, որ ռազմավարության իրականացումը կապահովի երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի ոլորտում պետական խնդիրների լուծումը: Ենթակառուցվածքային հիմք կձևավորվի երկրի տարածքային ամբողջականության և պաշտպանունակության համար, կնվազեցվեն երկաթուղային ենթակառուցվածքի զարգացման տարածքային անհամաչափությունները, պայմաններ կստեղծվեն Հայաստանի տնտեսական աճի զարագացման համար: Նախատեսվող միջոցառումների իրականացումը կապահովի կառուցվածքի օպտիմալացումը և ներդրումների ներհոսքը Հայկական երկաթուղային ցանցի արդիականացման և ընդլայնման համար` երկաթուղային ցանցում ներգրավվելով ՀՀ բոլոր մարզերը: Կապահովվեն երկրի տնտեսության կարիքները փոխադրումներում` դրանց որակը հասցնելով միջազգային չափանիշների, կավելանա բեռնաշրջանառությունը և ապրանքների առաքման արագությունը: Կլուծվի Հայաստանի Հանրապետության յուրօրինակ աշխարհագրական դիրքի, որպես տարանցիկ տրանսպորտային կամուրջ, օգտագործելու հարցը: Երկաթուղային տրանսպորտը բնականոն կինտեգրվի միջազգային տրանսպորտային համակարգին: Ռազմավարության իրականացման արդյունքում զգալիորեն կբարելավվեն քաղաքացիների տեղափոխման հնարավորությունները, իսկ ուղևորափոխադրումների աճի պայմաններում` դրանց որակական ցուցանիշները: Այսպիսով, ռազմավարության իրականացման արդյունքում կստեղծվեն տրանսպորտային պայմաններ երկրի տնտեսության դինամիկ զարգացման համար, ինչպես նաև կօպտիմալացվի տնտեսության կառուցվածքը, կյուրացվեն նոր արդյունաբերական տարածաշրջաններ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |