ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կքննարկեն Աստանայում

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը կքննարկեն Աստանայում

PanARMENIAN.Net - ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի նշանակումը կքննարկեն Աստանայի գագաթնաժողովում, որը կայանալու է նոյեմբերի 8-ին: Այդ մասին հայտնել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Արման Եղոյանը:

«Կարող եմ ասել միայն, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը քննարկվելու է Աստանայում կայանալիք գագաթնաժողովում,-հայտարարել է Եղոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք հայկական կողմը նոր թեկնածություն է առաջադրելու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, գրում է ՏԱՍՍ-ը:

Նոյեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից: Նրան հետ է կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով:

Հայաստանը ՀԱՊԿ գործընկեր պետություններին առաջարկել էր սկսել Գլխավոր քարտուղարի փոխարինման գործընթաց: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի վերաբերյալ որպես այլընտրանքային խափանման միջոց է ճանաչվել գրավը, նա, սակայն, օգոստոսի 4-ին վերադարձել է Մոսկվա՝ աշխատանքի:ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը որպես մեղադրյալ ներգրավված է 2008 թվականի նախագահական ընտրություններին հետևած, 10 մարդու սպանությամբ զուգորդված բախումների վերաբերյալ քննվող քրգործում։ Այդ ժամանակ նա զբաղեցնում էր Երևանի կայազորի պետի պաշտոնը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---