Կարեն Կարապետյանը չի մասնակցի ԱԺ արտահերթին

Կարեն Կարապետյանը չի մասնակցի ԱԺ արտահերթին

PanARMENIAN.Net - ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը չի մասնակցելու 2018 թվականի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին Կարապետյանը հայտարարություն է տարածել:

«Սա դժվար որոշում է: Մարդկանց հետ ճանապարհ եմ անցել, շատերի հետ անձնական հարաբերություններ կան, թերևս նրանցից ոմանք այսօր էլ ակնկալիքներ ունեն ինձանից: Բայց, կարծում եմ, դադար առնելու ժամանակն է: Պատգամավոր դառնալն ինձ համար նպատակ չէ: Մեր պետականությունը բարդ ու դժվարին վերափոխումների փուլում է: Քաղաքական համակարգի վիճակը, իմ տեսակին ոչ հարազատ որոշ գործընթացներ ինձ հարկադրում են այս անգամ չառաջադրվել», - գրել է նա:

Նա հավելել է, որ իր ընտանիքի միջոցներով սկսված բոլոր ծրագրերն ավարտվելու են, նորերն են իրականացվելու:

Կարեն Կարապետյանն 2017-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել էր ՀՀԿ ցուցակով, Լոռու մարզն ընդգրկող թիվ 6 ընտրատարածքում 44225 ձայն էր հավաքել։ ՀՀԿ-ից մեկ այլ գործարար՝ Արկադի Համբարձումյանը հավաքել էր 16402 ձայն, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ 17637 ձայն:

Ավելի վաղ խորհրդարանը երկու անգամ չի ընտրել վարչապետ և արձակվել է:

Դեկտեմբերի 9-ին կկայանան արտահերթ ընտրությունները, իսկ քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին, կտևի մինչև դեկտեմբերի 7-ը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---