Նախկին ընդդիմադիր քաղգործիչ Արկադի Վարդանյանն ազատ է արձակվել![]() 6 նոյեմբերի 2018 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-ի առավոտյան նախկին ընդդիմադիր գործիչ, ռուսաստանաբնակ գործարար Արկադի Վարդանյանը համաներման կիրառմամբ ազատ է արձակվել: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԾ հանրային կապերի բաժինը: 2014 թվականին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով՝ հոր սպանությունը նախապատրաստելու մեջ մեղադրվող Արսեն Ավետյանը դատապարտվել է 11 տարվա, իսկ Արկադի Վարդանյանը՝ նույն մարդու թունավորման փորձի համար՝ 10 տարվա ազատազրկման: Արկադի Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-35-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, որում և ճանաչվել է մեղավոր: Արկադի Վարդանյանը 2013 թվականի նախագահական ընտրությունների ընթացքում եկել էր Հայաստան՝ սատարելու ընդդիմության թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |