ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԱԳ ՎԵՐԱՑՈՒՄԸ ԿԿԱՆԽԻ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԵԽԽՎ ԿՈՂՄԻՑ 8 հուլիսի 2003 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի օրենսդրությունում թերությունների արագ վերացումը կկանխի պատժամիջողցների կիրառումը ԵԽԽՎ կողմից: Այդ մասին Հայաստան կատարած իր այցի ավարտին լրագրողներին հայտարարել է վերահսկող «Ագոյի խմբի» ղեկավար, Եվրախորհրդում Իտալիայի դեսպան Պետրո Էրկոլե Ագոն: Նրա խոսքերով` ԵԽԽՎ-ն ավելին էր ակնկալում Հայաստանում անցկացված ընտրություններից եւ ջանացել էր հատուկ ճնշում գործադրել, որպեսզի երկիրը վերջնականորեն լուծեր ընտրությունների հետ կապված հարցերը: «Եթե Հայաստանը կարողանա ժամանակին վերացնել խնդիրները, ապա դրանք ոչ մի հետեւանք չեն առաջացնի»,- ասել է դեսպանը: Ամբողջությամբ Ագոն դրական է գնահատել Հայաստան իր այցի արդյունքները: Նա տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանության ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում կոնկրետ հավաստիացումներ է ստացել, որ Եվրախորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման ճանապարհին Հայաստանը կվերացնի բոլոր խոչընդոտները եւ սեպտեմբերին երկրի խորհրդարանը կքննարկի հիմնական փաստաթղթերի փաթեթը: «Մենք պետք է վստահ լինենք, որ մեր մեկնումից հետո կընդունվեն բոլոր համապատասխան որոշումները, քանզի չկան օբյեկտիվ խոչընդոտներ դրանց իրականացման համար, ինչի կապակցությամբ Հայաստանը շուտով լիովին կհամապատասխանի եվրոպական ստանդարտներին»,- ասել է Պ. Ագոն:Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |