Չինաստանում ներկայացրել են առաջին ռոբոտ հեռուստահաղորդավարին (վիդեո)

Չինաստանում ներկայացրել են առաջին ռոբոտ հեռուստահաղորդավարին

PanARMENIAN.Net - Չինաստանի «Սինհուա» գործակալությունն ու չինական որոնողական Sogou.com համակարգը ներկայացրել են առաջինռոբոտինհեռուստահաղորդավարին, որն, ըստ հեղինակների, առավելագույն նմանություն ունի իրական մարդուն:

Արտադրողները պնդում են, որ ռոբոտը կարող է նույնքան բնական ընթերցել նորությունները, որքան դա անում են հեռուստահաղորդավարները: Տեսանյութում նա տեքստ է արտասանում անգլերեն լեզվով:

Ռոբոտն արհեստական ինտելեկտ ունի և կարող է սովորել կենդանի «գործընկերներից», սակայն, ի տարբերություն նրանց, կարող է աշխատել շուրջօրյա՝ 24 ժամ անդադար: «Սինհուայում» կարծում են, որ դա թույլ կտա կրճատել ծախսերը լրատվական ոլորտում և բարձրացնել աշխատանքի արտադրողունակությունը, գրում է Snob.ru-ն:

Սա աշխարհում ռոբոտ հեռուստահաղորդավար ստեղծելու առաջին փորձը չէ աշխարհում: 2014-ին Ճապոնիայում տեղի ունեցած ցուցահանդեսում Օսակայի համալսարանի պրոֆեսոր Հիրոսի Իսիգուրոն ցուցադրեց ռոբոտի, որը կարող էր լրատվական հաղորդավարի դեր կատարել: Այժմ չինական մոդելը ճապոնականից իրական տեսք ունի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---