Թակարդն ընկած արջին փրկել են Կենդանաբանական այգու և FPWC-ի մասնագետները

Թակարդն ընկած արջին փրկել են Կենդանաբանական այգու և FPWC-ի մասնագետները

PanARMENIAN.Net - Կարբիի ձորում արջը հայտնվել էր մարդկանց լարած նենգ թակարդում:Երևանի կենդանաբանական այգու և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի (FPWC) FPWC) աշխատակիցները փրկել են գորշ արջին:

Թակարդը հյուսված էր մետաղյա ճոպաններից: Կենդանին հաղթահարել էր ճոպանների առաջին շարքը, բայց երկրորդից խուսափել չէր կարողացել:

Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը տեղեկացրել է, ր, բարեբախտաբար, ճոպանի օղակը սեղմվել էր ոչ թե կենդանու վզի հատվածում, որի պարագայում արջը կխեղդվեր, այլ կողերի շրջանում:

Մասնագետները հեռվից ժամանակավոր քնեցրել են արջին, որից հետո միայն մոտեցել են նրան, կտրել մետաղական ճոպանները, ամբողջությամբ ազատել արջին կապանքներից ու հեռացել:

Նրանք անվտանգ հեռավորության վրա սպասել են այնքան, մինչև արջը արթնացել է քնից ու հեռացել: Միայն դրանից հետո մասնագետները Կարբիից վերադարձել են Երևան:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---