Նոր Նորքում 1100 քմ ապօրինի կառույց է ապամոնտաժվում12 նոյեմբերի 2018 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանում ապամոնտաժվում է ավելի քան 1100 քմ ապօրինի կառույցը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: «Կառուցապատողը մի քանի անգամ զգուշացվել է, որ պետք է առնվազն կասեցնի շինարարությունը: Ընդ որում, գործ ունենք համայնքային սեփականություն հանդիսացող տարածքի ապօրինի զավթման դեպքի հետ»,- ասել է Կարապետյանը: Ավելի վաղ Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը հայտարարել է, որ վերջ է դնելու ապօրինի շինարարությանը մայրաքաղաքում, սրան զուգահեռ պարզեցվելու են օրինական շինարարության թույլատվության ընթացակարգերը: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն Ալիև․ Բաքվին ու Երևանին միջնորդներ պետք չեն՝ սկսվել է սահմանազատումը, անգամ սահմանագծում է արվում «Մեր երկրներին հաջողվել է հասնել դրան առանց որևէ միջնորդի»,–ասել է նա Նախագիծ․ ԱԱԾ-ում բարձրագույն կոչում ունեցողները համազգեստ չեն կրի ԱԱԾ տնօրենի պաշտոնը այլևս դադարել է զինվորական լինել, այն արդեն հանրային ծառայության պաշտոն է Փաշինյան․ Աղքատության մեջ ապրելու առանցքային պատճառը ժամանակին չստացած կրթությունն է Նա նշել է, որ ՀՀ–ում հազարավոր մարդիկ դեռևս ապրում են աղքատության պայմաններում |