ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԱՃԻ ՏԵՄՊԵՐՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔ Է ԳՐԱՎՈՒՄ ԱՊՀ-ՈՒՄ

PanARMENIAN.Net - Արդյունաբերական արտադրանքի աճի տեմպերով Հայաստանը, որտեղ այդ ցուցանիշը հասել է 11,9 տոկոսի, գրավում է առաջին տեղը ԱՊՀ-ում: Այդ մասին ասվում է ԱՊՀ Միջպետական վիճակագրական կոմիտեի հունվար-հուլիս ամիսների տվյալների վերաբերյալ զեկույցում: Երկրորդ տեղում է Մոլդովան-11,2 տոկոս, երրորդում` Ղազախստանը-8,9 տոկոս: Ռուսաստանում արդյունաբերական արտադրանքի աճը կազմում է 3,9 տոկոս, Ադրբեջանում-2,1 տոկոս, իսկ Վրաստանում -1,5 տոկոս: Զեկույցում նշվում է նաեւ, որ Համագործակցության երկրների թվում Հայաստանը գրավում է երկրորդ տեղը` ՀՆԱ-ի աճի տեմպերով-9,7 տոկոս: Այդ ցուցանիշի առավելագույն աճը գրանցվել է Տաջիկստանում-10,3 տոկոս:
 Ուշագրավ
---